Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայկական բռնցքամարտի մեծագույն կորուստը

Հայկական բռնցքամարտի մեծագույն կորուստը
01.02.2013 | 14:56

Փետրվարի մեկին Լոս Անջելեսում մահկանացուն է կնքել լեգենդար բռնցքամարտիկ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը` մարդ ու մարզիկ, ով բնությունից իրեն տրված առատ շնորհը, մարդկային համեստ կերպարը ծառայեցրեց ոչ միայն իր նախընտրած մարզաձեւի պրոպագանդմանը, այլեւ ընդհանրական ԽՍՀՄ անվանյալ երկրի շրջանակներում դարձավ իր փոքր, մինչդեռ իրականում անասելիորեն մեծ հայրենիքի` Հայաստանի, դեսպանը Երկիր մոլորակում: Նա մեծ էր իր նկատմամբ եղած համաժողովրդական սիրով, այդ սիրուն արձագանքած որդիական եկյուղածությամբ ու հենց դրանով էր մեծից անցել մեծագույնի սահմանը: Լեգենդար բռնցքամարտիկի մասին մանրամասն անդրադարձը տես «Իրատես de facto»-ի հերթական համարում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ